ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Ավետիք Իսահակյանի` Հովհաննես Թումանյանին ուղղված նամակից (հատված)

Ավետիք Իսահակյանի`  Հովհաննես Թումանյանին ուղղված նամակից  (հատված)
21.07.2023 | 13:51

...Ինձ թվում է, որ այժմ Կովկասի վիճակը ավելի լավ պիտի լինի, քան անցյալ տարի, մանավանդ թշվառ Հայաստանի:

Գոնե հիմա դրությունը կայուն է, այլևս կռիվ չկա զանազան ցեղերի մեջ, և թվում է, թե՝ արտաքին վտանգն անցած է. ռուսական ուժի ներկայությունը կսանձե թշնամու ախորժակները։

Ես ինքս ազգային բացարձակ անկախության ոչ կուսակից էի, ոչ հավատացող, և ոչ էլ համոզված, որ մենք մեր ուժերով չէինք կարող անկախ լինել և պահել անկախությունը:

Եվրոպան ո՛չ միայն չի օգնի մեզ, այլև թշնամի է և հրճվում է հայկական բնաջնջումով, սրան համոզված եմ փաստերի վրա: Ինձ համար Անգլիան և Ֆրանսիան այնքան դաժան գտնվեցան, ինչքան Գերմանիան:

Քրիստոնեություն, քաղաքակրթություն, մարդասիրություն դատարկ հնչյուններ են եվրոպացու աչքում:

Պետք է երես դարձնել այս ավազակներից, և մոտենալ Ռուսաստանին, ինչ ձևի տակ էլ որ

նա ներկայանա:

Հայկական առածը այնքան ճիշտ է՝ լավ է փորձված սատանան, քան անփորձ քահանան, որքան ռուսական առածը՝ «старый друг лучше новых двух».

Դու լավ ես հասկանում, թե ես ի՛նչ եմ ասում։

Ըստ իս, Հայաստանը և հայ ժողովուրդը կարող է միայն ապրել Ռուսաստանի հետ, կամ բնավ չի կարող ապրել։

Մնացածը հիմարությունից վեր մի բան է։

Մնում է հիմա, որ ռուսների և մեր միջև ծագած թյուրիմացությունները հարթել, և հայ ժողովրդի ապագան ապահովելու համար ընդլայնել նրա երկրի սահմանները, և ապա լցվել կուլտուրական աշխատանքի,ես սպասում եմ այդ ժամին:

Ես զենքի, կռվի մարդ չեմ, և ոչ էլ ջահել եմ դրա համար, ուստի խնդրում եմ, ինձ հայտնես, եթե հարմար ժամանակ է, կանչի՛ր, ես կգամ, կվերադառնամ, իսկ եթե դեռ

կռիվ, ատելություն, չարություն կա, ես չեմ վերադառնա։

Ջերմ համբույրներով ու կարոտներով քեզ, ընտանիքիդ և բոլոր մեր լավ բարեկամներին ու ընկերներին.

Քո Ավետիք...

1921թվկ, հուլիսի 1, Վենետիկ

Աղասի ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3356

Մեկնաբանություններ